News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցերը ՄԻԵԴ-ի իրավասությունների շրջանակներում չեն, ինչի մասին միանշանակ կերպով նշված է նաեւ դատարանի որոշումների մեջ։ Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ karabakh-open.info-ին տված հարցազրույցում:

Անդրադառնալով «Չիրագովը եւ ուրիշներն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով ՄԻԵԴ-ի վճիռների վերաբերյալ հարցին Միրզոյանը նշել է. «Ադրբեջանի փորձերը՝ շահարկել ՄԻԵԴ-ի վճիռը, զուրկ են տրամաբանությունից եւ լիովին համահունչ են վերջինիս կողմից որդեգրած քաղաքականությանը՝ բոլոր հնարավոր միջոցներով խեղաթյուրելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունն ու խոչընդոտելու հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը։ 

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցերը ՄԻԵԴ-ի իրավասությունների շրջանակներում չեն, ինչի մասին միանշանակ կերպով նշված է նաեւ դատարանի որոշումների մեջ։ Հետեւաբար, դատարանի վճիռը բանակցային գործընթացի ենթատեքստում դիտարկելու փորձերը զուրկ են որեւէ հիմնավորումից։ ՄԻԵԴ-ի որոշումը վերաբերում է, բացարձակապես, անհատական առաջին հերթին՝ գույքային իրավունքների իրավական պաշտպանությանը»:

Նրա խոսքով, նշված վճիռները կրկին արդիական են դարձրել փախստականների եւ տեղահանված անձանց խնդիրը։ «Այն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի բաղկացուցիչ մասն է եւ ի հայտ է եկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժով ճնշելու ադրբեջանական իշխանությունների փորձերի արդյունքում ծագած հակամարտության հետեւանքով։ 
Ադրբեջանը համառորեն անտեսում է, որ ՄԻԵԴ-ը զուգահեռաբար քննում էր նաեւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը, որի դեպքում նույնպես դրական վճիռ է կայացրել։ Կարծում եմ, դրանով ՄԻԵԴ-ը ցույց է տվել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդյունքում տեղահանված անձանց փոխհատուցման հարցը պետք է լուծվի փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա»,-ընդգծել է ԼՂՀ ԱԳ նախարարը:

Կարեն Միրզոյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ ԼՂՀ-ն ի տարբերություն Ադրբեջանի մշտապես հանդես է եկել հավասարության, փոխադարձության եւ արդարության սկզբունքների հիման վրա փախստականների խնդիրների լուծման օգտին։ «Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականությունը՝ հավաքական պատժի ենթարկելու ԼՂՀ-ում բնակվող հայ փախստականներին՝ զրկելով նրանց միջազգային պաշտպանությունից ու օգնությունից, հակասում է փոխադարձության, արդարության եւ մարդկանց հավասարության սկզբունքին:

Մասնագիտացված կազմակերպությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի՝ ԼՂՀ այցին խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական դիքորոշման հետեւանքով, Լեռնային Ղարաբաղում բնակվող փախստականները զրկված են միջազգային պաշտպանությունից եւ աջակցությունից։ Ադրբեջանական իշխանություններն այդպիսով շարունակում են խախտել տվյալ կատեգորիայի անձանց հիմնարար իրավունքները»,-ամփոփել է իր խոսքը ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ