News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լիբանանի հայկական պատմական «Թռչնոց բույն» մանկատան տնօրենների խորհուրդը հերքել է լիբանանյան լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասիհն, որ լողափային շինությունների համար մանկատունը վաճառվել է: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը:

«Թռչնոց բույն» մանկատունը, որը հիմնել է դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնն ու գործել ամերիկյան Մերձավոր Արեւելքի օգնության հանձնախմբի օգնության շնորհիվ, ապաստան է դարձել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ երեխաների համար:

Ներկայում այն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո շարունակում է ընդունել անապահով ընտանիքների երեխաների:

Վիճաբանության առարկա էր դարձել լողափին գտնվող շենքը, որը տասնամյակներ շարունակ չի օգտագործվում: Հաշվի առնելով այն պահպանելու համար նախատեսված ծախսերի աճը՝ Տնօրենների խորհուրդը սեփականության այդ հատվածը վարձով է տվել, իսկ վարձակալը պարտավորվել է վերանորոգել այն: Վարձույթի ժամկետը լրանալուց հետո անշարժ գույքը վերադարձվելու է Կաթողիկոսարանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ