News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Ավստրիայի Հանրապետության ռազմական կցորդ, գեներալ Հելմուտ Ֆելներին` վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ, եւ Հայաստանում Ավստրիայի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Քրիստիան Սմուտեկին (նստավայրը` ք.Մոսկվա):

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի ռազմական կցորդ, գեներալ Հ. Ֆելներին առաքելության ընթացքում իրականացված աշխատանքի համար եւ շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ք.Սմուտեկին` մաղթելով արգասաբեր աշխատանք:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին աշխատանքներ տանել պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական կապերի խորացման եւ ամրապնդման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ