News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին Թուրքիայում ազգայնամոլական շրջանակների կողմից հայ պատգամավորների եւ հայ արվեստագետների նկատմամբ վիրավորական եւ ռասիստական հայտարարություններին դեմ են դուրս եկել թուրք առաջադեմ մտավորականները:

Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ՝ «Անկարայի մտքի ազատության» նախաձեռնության կողմից հայտարարություն է տարածվել, որ խիստ քննադատություն է հնչեցվել վերջին շրջանում «Ազգայնական շարժում» կուսակցության մի շարք քաղաքապետերի կողմից հայ պատգամավորների եւ համերգներով Թուրքիա մեկնած հայ երաժիշտ Տիգրան Համասյանի հասցեին վիրավորական ու սպառնալից հայտարարությունների կապակցությամբ:

«Անկարայի մտքի ազատության» նախաձեռնության կողմից արված հայտարարության տակ ստորագրել են մոտ երկու հարյուր թուրք մտավորական, արվեստագետ, իրավաբան եւ քաղաքական գործիչ:

Նշենք, որ «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, Ադանայի քաղաքապետը վիրավորել էր խորհրդարան մտած հայ պատգամավորներին՝ փորձելով խաղարկել Թուրքիայում հասարակաց տների ցանցերի նախկին սեփականատեր Մաթիլդա Մանուկյանի անունը, իսկ Կարսի քաղաքապետը խիստ կատաղել էր այն հանգամանքից, որ հայ երաժիշտը Անիում համերգով է հանդես եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ