News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հետ:

Առաջին անգամ, ըստ էության, Հայաստանի ներսում այս շարժումը թույլ տվեց Երեւանին Մոսկվայի հետ արժանապատվության հարթության վրա խոսել:

Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1988-89 թվականներին: Դրանից հետո ժողովրդով ոչինչ չի եղել: Դրանից հետո եղել է մասնավոր մարդկանց, այդ թվում նաեւ իմ եղբոր անձնական հարաբերությունների կոնտեքստում որոշակի խնդիրների արժանապատվորեն լուծում: Եթե հիշում եք, այն ժամանկ եղբայրս չէ, որ գովել է իրենց, այլ իրենք են բաժակաճառեր ասել եւ գովել եղբորս:

Հոկտեմբերի 27-ից հետո ընդհանրապես Հայաստանի՝ որպես պետության վարկանիշը իջեցվեց շրիշակին:

Այս առումով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության տարիները, որոնք ուղղորդվեցին պետական գույքի աննախադեպ հափշտակություններով այն աստիճանի, որ բազմաթիվ մարդիկ Հայաստանում դարձան միլիարդատերեր, երբ որ Հայաստանի բյուջեն է մի քանի միլիարդ: Երբ որ հասարակական ցանկացած ընդվզում անդրադառնում էր բիրտ ուժով, ծեծ ու ջարդով, գրասենյակներ փակելով: 2003-2004 թվականների ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտա բարձրանալու համար երեք կուսակցության գրասենյակ ջարդուփշուր է արվել, եւ կուսակցություններ են փակվել: Բազմաթիվ մարդկանց մեղադրանք է ներկայացվել պետական հեղաշրջման համար, այդ ժամանակ նաեւ բարձր պաշտոններ զբաղեցնող անհատականությունների, Քոչարյանից ավելի մեծ ներդրում ունեցող մարդիկ են եղել բանտերում նստած: Ոչնչացվեց ամեն ինչ:

Այս ամենից հետո հիմա տեղի ունեցածը զարմանալու բան էր: Նույն ոստիկանության պահվածքը: 2008 թվականին չոր ցախն անգամ արգելում էին հրապարակ բերել: Այս անգամ ողջունում էին, գժուկներ էին ասում, սթափվելու կոչեր էին անում: Սա զարմանալու էր, բայց շատ դրական: Ես միանշանակ ողջունում եմ: Չի կարելի ամեն ինչ վատով տեսնել: Հասել ենք մի կետի, որից հետո թե՛ քաղաքական ուժերը, թե՛ երիտասարդությունը, թե՛ իշխանությունը պետք է հետեւություն անի, հետընթաց քայլ չի կարելի: Ցանկացած հետընթաց քայլ Հայաստանը բերելու եւ հասցնելու է Ադրբեջանի նշաձողին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ