News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գլենդեյլի Սուրբ Մարիամ Հայ առաքելական եկեղեցու դեմ բարբարոսություն է կատարվել: Գլենդեյլի 23-ամյա մի բնակիչ, մուրճով ջարդել, ոչնչացրել է եկեղեցու բակում տեղադրված խաչքարի վրայի Սուրբ Մարիամի քանդակը։ Վայրագությունը կատարած անձը քիչ անց ձերբակալվել է։ Նրան վանդալիզմ կատարելու մեղադրանք է առաջադրվելու։

«Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Glendale News Press-ը, հաղորդում է, որ վայրագության համար ձերբակալվածը ազգությամբ հրեա Վիկտոր Պետրեսկուն է, ով ոստիկանությանն ասել է, թե ինքը հրեա է, ու Աստվածաշնչում ասվում է, որ պետք է ոչնչացնել սուրբ սյուները։ Հրեայի գործողությունը չի որակվել որպես ատելության դրդապատճառներով կատարված հանցագործություն, քանի որ քննիչները դեռ ուսումնասիրում են Պետրեսկուի հոգեկան վիճակը: Ինչպես նշել է սերժանտ Լորենզը, Պետրեսկուն չորեքշաբթի օրը փոխել է իր նախնական ցուցմունքը` ասելով, թե քրիստոնյա է։

Հայկական եկեղեցու հոգեւորական Արտակ Դեմիրջյանը հայտնել է, որ եկեղեցու սպասավորներն ու այդ պահին եկեղեցում գտնվող հավատացյալները տեսել են նրան ու փորձել արգելել, բայց նա ոչինչ չի պատասխանել ու բարձրացնելով ծանր մուրճը` հարվածել է քանդակին։

Խաչքարը տեղադրվել էր ավելի քան 10 տարի առաջ ու նվիրված էր հայերի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին։

Եկեղեցու սպասավորները մտածում են փշրված քանդակը վերականգնելու հնարավորության մասին։ Սերժանտ Լորենզն ասել է, որ այս վայրագությամբ եկեղեցուն պատճառվել է շուրջ 80 հազար դոլարի վնաս։

Այսօր քննիչները պետք է Պետրեսկուի դեմ վանդալիզմի մեղադրանքը ներկայացնեն դատախազությանը, որն էլ կորոշի, թե նրա դեմ ինչ գործ է հարուցելու: Ըստ ոստիկանության ներկայացուցչի, լավ կլինի, եթե այդ տղային հեռացնեն փողոցից ու նստեցնեն։

Եթե Պետրեսկուի դեմ գործ հարուցվի, ապա, ամենայն հավանականությամբ, դատարանի առաջ նա պատասխան կտա վաղը՝ օգոստոսի 13-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած...
ՀԴԲ տնօրենը նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը կարող է «ոգեւորել» «ծայրահեղականներին» ԱՄՆ-ում եւ այլուր
Քրիստոֆեր Ռեյը նախազգուշացրել է...
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցները
«Սինոֆոբիան սրվել է, բազմաթիվ ասիացիներ չարամիտ հարձակումների են ենթարկվել...
ԱՄՆ-ում ծայրահեղական խմբավորումների սպառնալիքի մակարդակը մնում է բարձր
Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ որոշ դպրոցներ չեղարկել են դասերը եւ ինքնամեկուսացման հրամաններ արձակել։ Արդյունքում քննիչներին չի հաջողվել որեւէ պայթուցիկ գտնել։
Լավրովն աշխարհին կոչ է արել արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշով պառակտելու փորձերին
Անհրաժեշտ է համաշխարհային հանրության ակտիվ արձագանքը...
Գերմանիայում ավելացել է աջ եւ ձախ ծայրահեղականության հողի վրա կատարված հանցանքների թիվը
«Գերմանիայում քաղաքական հանցավորությունը, որի դրդապատճառ է քաղաքականությունը, զգալիորեն աճել է՝ 8,5 տոկոսով: Նույնիսկ եթե այդ հանցանքները կազմեն հանցանքների ընդհանուր թվի մոտ 1 տոկոս, այդ թվերը մեծ մտահոգություն են առաջացնում»,-հայտարարել է Զեեհոֆերը...
Ամենաշատ