News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սպառնալիքը պետք է վերացնել մինչև օգոստոսի 1-ը՝ բողոքի նոր ալիք բարձրացնելով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեցին «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամները` նշելով, որ հասարակության շրջանում կա մոլորություն, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո սակագնի խնդիրը լուծվել է։

«Շատերի մոտ այսօր առկա է պատկերացում, որ եթե կառավարությունը դադարեցնի էլեկտրաէներգիայի գնի սուբսիդավորումը, ապա նորից հնարավոր կլինի բողոքի ակցիաների միջոցով զսպել թանկացումը, սակայն մինչև օգոստոսի 1-ը մենք պետք է կարողանանք համատեղ ջանքերով բողոքի նոր ալիք բարձրացնել և հասնել չեղարկման։ Դրանից հետո միայն իրավական դաշտում կկարողանանք հասնել խնդրի լուծմանը։ Իսկ մենք դատական համակարգին չենք վստահում»,– ասաց քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը։

«Ոտքի Հայաստան» շարժման անդամները էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի նոր ալիք բարձրացնելու վերաբերյալ նաև քննարկումներ են ունեցել խորհրդարանական մի քանի ուժերի հետ՝ պարզելու համար, թե բողոքի նոր ալիքի բարձրացման դեպքում ովքեր իրենց կսատարեն։ Խմբակցությունների անունները խոստացան ներկայացնել ավելի ուշ։

Շարժման անդամները նաև նշեցին, որ իրենց օրակարգում է նաեւ սահմանադրական բարեփոխումների նախագծի դեմ պայքարը։ Շարժման խորհրդի անդամ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի խոսքով` սահմանադրական բարեփոխումների մասին նախագիծը հետագայում քաղաքացիական հասարակությանը կզրկի բողոքի ակցիաների միջոցով քաղաքական որոշումների վրա ազդելու հնարավորությունից։

Ակտիվիստները հայտարարեցին, որ ոստիկաններին հրավիրում են ազատ եւ խաղաղ հանրահավաքներ անցկացնելու մասին քննարկումների.  «Եթե ոստիկանւթյունը չհամաձայնի մենք կահամարենք, որ իրենց զգուշացրել ենք, եւ կշարունակենք մեր ակցիաները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ