News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դաունի սինդրոմով ծնված Լեոյի նորզելանդացի հայրը՝ Սեմ Ֆորեսթը, չի ցանկանում, որպեսզի իր հայուհի կինը փոքրիկի համար ստեղծված կես միլիոն դոլար ունեցող հիմնադրամի հոգաբարձուներից մեկը լինի: Այս մասին գրում է նորզելանդական «Stuff» պարբերականը:

Հիմնադրամի երկրորդ հոգաբարձուն Տրինա Մաքլեչլենն է, որը վերջերս Ֆորեսթին մեղադրել էր գումարները վատնելու մեջ: «Ես ցանկանում էի իմանալ, թե որտեղ են գումարները: Սեմը բացատրեց, որ բազմաթիվ վճարումներ է կատարել դրամահավաքի կայքերի ծառայությունների դիմաց, սակայն նա բավականաչափ լավ բացատրություններ չներկայացրեց կորած գումարի մասին»,- ասել է հիմնադրամի երկրորդ հոգաբարձու Տրինա Մաքլեչլենը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Նոր Զելանդիայի քաղաքացի Սեմյուել Ֆորեսթը եւ Ռուզան Բադալյանը՝ Դաունի սինդրոմով ծնված փոքրիկ Լեոյի ծնողները, հաշտվել են եւ փոխադրվել Նոր Զելանդիա:

Հիշեցնենք, որ Լեոն ծնվել է հունվարի 21-ին, Երեւանում: Նրա մոտ Դաունի սինդրոմ են ախտորոշել: Առաջինն այդ մասին հայտնել է երեխայի հայրը՝ միջազգային լրատվամիջոցներին հայտարարելով, որ կինը որոշել է հրաժարվել երեխայից, իսկ ինքը՝ ոչ: Դա էլ նրանց բաժանման պատճառ էր դարձել: Ավելի ուշ Ռուզան Բադալյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դա արել է հանուն երեխայի ապագայի: Ըստ նրա, Նոր Զելանդիայում Լեոն կունենա այն, ինչ Հայաստանում նրան երբեք չեն տա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ