News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ այս տարի հանդիպելու պատրաստակամությունը: Այս մասին ասված է տարածաշրջան կատարած այցի արդյունքներով եռանախագահների տարածած հայտարարությունում:

Այցի ընթացքում համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկը:

Երեւան եւ Բաքու կատարած այցերի ընթացքում համանախագահները երկրների ղեկավարների հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար բանակցություններն առաջ մղելու ընթացիկ առաջարկները: «Մենք ողջունեցինք այս տարի հանդիպելու՝ նախագահների պատրաստակամությունը, եւ նրանք իրենց երկրների ԱԳ նախարարներին հանձնարարել են շարունակել աշխատել եռանախագահների հետ՝ նախագահների գագաթաժողովի օրակարգը մշակելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

Միջնորդները նաեւ ողջունել են շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով համեմատական կայունությունը, «ինչը համընկավ տարվա վերջին ամիսներին երկու երկրներում տեղի ունեցած միջազգային խոշոր իրադարձությունների հետ»: Ամեն դեպքում, նրանք անհանգստություն են հայտնել վերջերս լարվածության աճի առիթով եւ նախագահներին կոչ են արել խուսափել բռնության սրումից եւ միջոցներ ձեռնարկել՝ հրադադարի մասին համաձայնագրին խստորեն հետեւելու համար:

Նախագահներն իրենց հերթին կրկին հաստատել են ԿԽՄԿ-ի հովանո ներքո անհետ կորածների մասին տվյալների փոխանակմանը հավատարմությունը:

Համանախագահները նաեւ այցելել են Վիեննա՝ Մինսկի խմբի անդամ-պետությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ