News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սահմանադրության բարեփոխումներն արվում են կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման համար։ Այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը՝ նշելով, որ Սահմանադրության նոր նախագծի քննարկումների մեծ մասը զգայական դաշտից են եւ հիմնված ենթադրությունների վրա։

«Նոր նախագիծն առաջարկում է խորհրդարանական մեծամասնություն, իսկ բարեփոխումների կարեւորագույն նպատակներից է կառավարման խորհրդարանական համակարգի արդյունավետության բարձրացումը։ Չպետք է այնպես լինի, որ արդյունավետության բարձրացման փոխարեն ունենանք կառավարման ճգնաժամային պահեր։ Բոլորիս աչքի առջեւ Իտալիայի փորձն է. երկրի նախկին վարչապետ Բեռլուսկոնին մեկ նշանակվում էր վարչապետ, մեկ մասնակցում էր դատական գործերին։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ճգնաժամային պահեր չունենանք»,- ասաց Արտակ Դավթյանը։

Քննարկվող հարցին, թե ով է լինելու երկրի բանակի գերագույն գլխավոր հրամանատարը ոչ պատերազմական իրավիճակում, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ դա հստակ շարադրված է. «Լինելու է վարչապետը։ Սա բավականին հստակ շարադրված է, կարծում եմ, որ տարընթերցումների տեղիք չի տալիս»։

Արտակ Դավթյանը վստահեցրեց, որ այս նախագիծը դեռ նախնական տարբերակն է, եւ այս փուլում շատ կարեւորն են քննարկումներն եւ լուծումների առաջարկություններ ներկայացնելը։

Հիշեցնենք, որ արդեն հրապարակվել են Սահմանադրության նոր նախագծի առաջին յոթ գլուխները։ Նախագծով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ