News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանութան նախարարությունը մշտապես գտնվում է վերահսկողության ներքո, և ՊՆ գործողությունները ներկայացվում են ՀՀ իշխանություններին և հանրությանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, NEWS.am-ին ասաց ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ ՀՀ կառավարությունը հանձնարարել է ՀՀ ՊՆ-ի վերջին երեք տարվա հաշվետվությունները ստուգել:

«ՊՆ-ն մշտապես գտնվում է քաղաքացիական, ժողովրդավարական, հասարակական վերահսկողության ներքո: Վերահսկողության խնդիրներն իրականացնում են ՀՀ նախագահը, ԱԺ-ն, ՀՀ կառավարությունը, Վերահսկիչ պալատը, ՄԻՊ-ը: Այն գտնվում է նաև հասարակական վերահսկողության ներքո, ԶԼՄ-ների, տարբեր ՀԿ-ների, որոնք մեզ հետ կառուցողական կերպով աշխատում են, ուղղորդում և որոշակի թերություններ հայտնաբերելու դեպքում դրանց ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տանում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ