News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումներին դեմ ԱԻՄ կուսակցությունը եւ քաղաքական այլ ուժեր հուլիսի 30-ին Մատենադարանից երթով կշարժվեն դեպի Սահմանադրական դատարան`պահանջելով դադարեցնել նոր Սահմանադրության նախագծի քննարկման գործընթացը: Այս մասին այսօր`հուլիսի 24-ին Ազատության հրապարակում հրավիրված հրապարակային քննարկման ավարտին հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ այսօր  Ազատության հրապարակում տեղի ունեցավ  սահմանադրական բարեփոխումներին դեմ Պարույր Հայրիկյանի հրավիրած հրապարակային քննարկումը: Ազատության հրապարակում էին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆելյանը եւ այլ անդամներ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամներ Դավիթ Սանասարյանն ու Անդրեաս Ղուկասյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ազատության հրապարակում ներկաները, որոնք դեմ են Սահմանադրական բարեփոխումներին, պահանջում են ոչ միայն գործընթացի դադարեցում, այլեւ երկրում համակարգային փոփոխություններ, ընդհուպ մինչեւ իշխանափոխություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ