News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների մասին փաստաթուղթը Սերժ Սարգսյանի իշխանության հարատեւման նպատակ է հետապնդում: Այս մասին այսօր`հուլիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

«Լինելով կուսակցապետ`Սերժ Սարգսյանը երկրի հարստությունները սեփականացնելով փորձելու է իր իշխանությունը տեւական դարձնել: Այս փաստաթղթով զոռբայությունը բերում են օրենսդրական դաշտ»,-ասաց նա:

Սեֆիլյանի խոսքով` քաղաքական խավը պետք է միավորվի եւ բոյկոտի սահմանադրականն  բարեփոխումների ծրագիրը, եւ օր առաջ ձերբազատվի այս «ռեժիմից»:

Սեֆիլյանը նշեց, որ «Հիմնադիր խորհրդարանը» ընդունել էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հրավերը, եւ Ազատության հրապարակ էր եկել մասնակցելու սահմանադրական բարեփոխումներին դեմ նրա ձեռնարկած առաջին հրապարակային քննարկմանը, քանի որ օրակարգում նաեւ իրենց հուզող խնդիրն է դրված:

Սեֆիլյանը նշեց, որ միասնական քաղաքական ճակատ ստեղծելու դեպքում քաղաքացիներին ոտքի հանելու մեխանիզմներ կձեւավորվեն, որոնք ոչ միայն «կվիժեցնեն» սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, այլեւ կհասնեն իշխանափոխության:

Նշենք, որ այսօր  Ազատության հրապարակում տեղի ունեցավ  սահմանադրական բարեփոխումներին դեմ Պարույր Հայրիկյանի հրավիրած հրապարակային քննարկումը: Ազատության հրապարակում էին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆելյանը եւ այլ անդամներ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամներ Դավիթ Սանասարյանն ու Անդրեաս Ղուկասյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ազատության հրապարակում ներկաները, որոնք դեմ են Սահմանադրական բարեփոխումներին պահանջում են ոչ միայն գործընթացի դադարեցում, այլեւ երկրում համակարգային փոփոխություններ, ընդհուպ մինչեւ իշխանափոխություն:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» կմասնակցի հուլիսի 30-ին ԱԻՄ կուսակցության կազմակերպած երթին, որն այլ քաղաքական ուժերի հետ կպահանջեի դադարեցնել նոր Սահմանադրության նախագծի քննարկման գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ