News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն ցավագին է արձագանքել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, ով ադրբեջանական կողմին կոչ էր արել վերջ դնել ռազմական հռետորաբանությանը եւ խուսափել ուժ կիրառելուց:

«Ես խորհուրդ կտայի զերծ մնալ անիմաստ դատարկախոսությունից: Նրանք մեզ սպառնում են քարը քարի վրա չթողել: Այդպիսի կռվողները վաղուց արդեն թողած կլինեին ամեն բան եւ կգային իրենց հայրենասիրությունը ցույց տալու: Լուրջ գործով զբաղվելու փոխարեն նրանք փորձում են սպառնալ»,- ասել էր Սեյրան Օհանյանը:

Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի ՊՆ-ն զայրույթախառն հայտարարություն էր տարածել. «Կարծես թե Սեյրան Օհանյանն ամնեզիա ունի: Նա մոռացել է անցյալ տարվա օգոստոսին եւ այս տարվա սկզբին Հյաստանի ԶՈւ-ում ունեցած կորուստների մասին, երբ զոհված հայ զինվորների դիակները մեքենաներով էին տանում: Ստիպված ենք հիշեցնել Սեյրան Օհանյանին ադրբեջանցի զինվորի ուժի մասին, ընդ որում ամենամոտ ժամկետներում»:

Ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրում են, որ իրենց ՊՆ-ի այս երկարաշունչ ճառը ոչ այլ ինչ է, քան պատրաստվող գործողության «անոնս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ