News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Բարդերի» ակումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը համատեղ կազմակերպում են «Հուսո Առագաստ-2015» հեղինակային երգի համահայկական փառատոնը, որի նպատակն է երիտասարդ հեղինակ-կատարողներին բացահայտելն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգահան Վախթանգ Հարությունյանը՝ հավելելով, որ փառատոնի առաջին փուլն անցկացվելու է հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը՝ Սևանում՝ Wishup լողափում: Երկրորդ և հիմնական փուլը կանցկացվի օգոստոսի 26-28-ը՝ Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը:

«Հուսով եմ, որ այս տարվա փառատոնին կկարողանանք ինտեգրել երիտասարդ ստեղծագործողներին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ամեն փառատոնից հետո մեր բանակն համալրվում է առնվազն 2-5 հոգով»,-ասաց նա:

Երգահան Էդվարդ Զորիկյանն էլ նշեց, որ փառատոնին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա, կոնկրետ թեմա չկա, որի շուրջ պետք է երգ ներկայացնեն, միայն կան ոճային սահմանափակում՝ պետք է ներկայացնեն հեղինակային երգ:

«Փորձը ցույց է տվել, որ սովորաբեր 150-170 դիմումներ են լինում, որոնցից մոտավորապես 50 տոկոսն հենց առաջին լսումներից զատվում են, քանի որ այլ ոճի մեջ են լինում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ