Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում զբոսաշրջային մոտորանավակի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 35-ի, հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 29 զոհի մասին, գրում է ՌԻԱ Նովոստի-ն: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Չորեքշաբթի երեկոյան Նեղոս գետում մոտորանավակը բախվել էր բեռնանավին: Մոտորանավակի վրա եղել է 70 ուղեւոր, որոնք ընտանեկան տոն էին նշում: Նախնական տեղեկություններով՝ բոլոր զոհերը Եգիպտոսի քաղաքացիներ են: