News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սպառնացել է թույլ չտալ ռեփեր Թիմաթիի այցն Ուկրաինա: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Նրանք, ովքեր ազատության եւ անկախության Ուկրաինայի ձգտումը համեմատում են թմրամոլության հետ, ուկրաինական բեմերում տեղ չունեն»,- գրել է նա:

Նահանգապետը տարակուսանք է հայտնել, թե Օդեսայի Ibiza ակումբը, նրա կարծիքով՝ լավագույնը Եվրոպայում, ինչպես կարող էր հրավիրել Թիմաթիին, «որն ամբողջությամբ արդարացնում է Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիան, որը խմում եւ թմրանյութ է օգտագործում»: «Չխոսենք արդեն այն մասին, որ նա Քադիրովի լավագույն ընկերն է, որի ձեռքերը մինչեւ արմունկները Դոնբասի ուկրաինացիների արյան մեջ են»,- վրդովվել է Սահակաշվիլին:

Նա նաեւ հավելել է, որ ողջունում է Օդեսա ռուսաստանցի զբոսաշրջիկների այցի առիթով եւ երջանիկ էր այնտեղ տեսնել Մակարեւիչին, ДДТ-ին, Զեմֆիրային, Բորիս Գրեբենշչիկովին:

Սահակաշվիլիի այս հայտարարությունից որոշ ժամանակ անց տեղեկություն է ստացվել, որ գիշերային ակումբը չեղյալ է հայտարարել Թիմաթիի համերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ