News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իսպանական Բիլբաոյից Ամստերդամ ուղեւորվող տուրիստական ավտոբուսը Ֆրանսիայի հյուսիսում՝ Լիլ քաղաքի մերձակայքում, ՃՏՊ-ի է ենթարկվել: Քաղաքի արվարձաններից մեկում փոքրիկ թունել մտնելիս վարորդը սխալ է հաշվարկել ավտոբուսի չափսերը, ինչի հետեւանքով երկհարկանի ավտոբուսի տանիքը պոկվել է: Ենթադրվում է, որ վարորդը չի նկատել նշանը, որը 2.6 մետրից ավելի բարձրություն ունեցող տրանսպորտային միջոցներին արգելում է թունել մտնել:

Նախնական տեղեկություններով, միջադեպի արդյունքում 4 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: Լիլի բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, եւս 24 զբոսաշրջիկներ ավելի թեթեւ վնասվածքներ են ստացել: Բացի այդ, ավտոբուսի ներքեւի հարկում գտնվող 30 հոգին շոկային վիճակում են: Ներկայում նրանց հետ հոգեբաններ են աշխատում:

Ընդհանուր առմամբ, ավտոբուսում 59 մարդ է եղել, մեծ մասը՝ Բիլբաոյից, Սան Սեբաստյանից եւ Բասկերի երկրի Վիտորիա-Գասթեյսից 18-29 տարեկան ուսանողներ, որոնք ուղեւորվում էին Նիդեռլանդներ՝ արձակուրդի: Ներկայում որոշվում է նրանց հայրենիք վերադարձնելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ