News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվի առնելով՝ 2015 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահի հայտարարությունը, նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառել էլեկտրաէներգետիկական համակարգում 2015 թվականի սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները, սույն թվականի հուլիսի 27-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը:

Նույն որոշմամբ, լավագույն հնգյակում ընդգրկված միջազգային խորհրդատու ընկերությունների առաջարկների ստացման աշխատանքների կազմակերպման համար հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբին հանձնարարվել է՝ 1-օրյա ժամկետում ուղարկել հաստատված հրավերը միջազգային խորհրդատու ընկերություններին եւ վերջիններիս կողմից առաջարկների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 3 oրյա ժամկետում ամփոփել միջազգային խորհրդատու ընկերությունների ներկայացրած առաջարկները եւ արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

Էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման հիմնական նպատակներ են, ստանալ հիմնավորված պատասխաններ հետեւյալ երկու կարեւորագույն հարցերին.

ա) ինչքանո՞վ էր հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը,

բ) սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:

Վերը նշված խնդիրները ուսումնասիրելու նպատակով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատված, լավագույն հնգյակում ընդգրկված միջազգային խորհրդատու ընկերությունների խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերով սահմանվել է, որ խորհդատուն նախ պետք է իրականացնի էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչեւ սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաեւ՝ շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում եւ ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետեւանքների գնահատում:

Այնուհետ, խորհրդատուն իրականացնելու է սակագների նվազեցումների որոշ տարբերակների խորքային դիտարկումը՝ համեմատելով միջազգային եւ տարածաշրջանային համապատասխան գործելակերպերը եւ առաջարկելով կարճ ժամանակահատվածում առավել մեծ ազդեցություն ունեցող առաջնահերթ գործողությունների ցանկ։

Եվ վերջապես, վերը նշված երկու փուլերի ավարտից հետո, հաշվի առնելով 2016-2036 թվականների էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ քննարկումների զարգացումը եւ այդ խորհրդատվության արդյունքները կապակցելու անհրաժեշտությունը, հնարավոր է որ խորհրդատուն ներգրավվի երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրի հետագա մշակման եւ դրա շուրջ խորհրդատվության տրամադրման աշխատանքներում:

Հատկանշական է, որ ՀԾԿՀ-ն աուդիտ իրականացնող ընկերության աշխատանքների համար այսպիսի ժամանակացույց է նախանշել. 1-ին փուլ` 6-7 շաբաթ, 2-րդ փուլ` 7-8 շաբաթ եւ 3-րդ փուլ` 6-8 շաբաթ:  Ասել է թե՝ ամբողջ աուդիտը կտեւի գրեթե մինչեւ տարեվերջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ