News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առեւտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում 7 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը՝ ակտիվ համագործակցելով ոստիկանության հետ:

Քաղաքացիների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման եւ երեւույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 84 վարչական արձանագրություն է կազմվել:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է այս հարցում լինել ավելի  խիստ ու հետեւողական:

«Ինչպես բազմիցս եմ ասել, սա մեզ համար ինքնանպատակ չէ: Ի վերջո Երեւանում պե՛տք է ձեւավորվի այն մշակույթը, որ ոչ սահմանված վայրում նախ աղբ չթափեն, նաեւ գիտակցելով, որ դրա համար օրենքով սահմանված կարգով պատժվում են: Ու սա վերաբերում է ոչ միայն կենցաղային, այլեւ շինարարական աղբին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ