Հայաստանի տարածքում, հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
Հուլիսի 28-31-ին եւ օգոստոսի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +24+26, վաղը ցերեկը՝ +38+39։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,
Կոտայքում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,
Լոռիում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+32,
Տավուշում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +31+34,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +35+37,
Արարատում՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +37+39,
Արմավիրում՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +37+39,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +31+34,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +37+39,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+33,
Արցախում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+35: