News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ոտքի Հայաստան» շարժման անդամներին թույլ չեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով նստացույց անցկացնել Հանրապետության հրապարակի գորգի վրա։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում հավաքված քաղաքացիներին քիչ առաջ մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ շարժման խորհրդի անդամներ Անդրիաս Ղուկասյանին եւ Դավիթ Սանասարյանին առաջարկեց Հանրապետության հրապարակի այլ մասում անել նստացույցը։

«Ձեր նստացույցը նախապես լիազորված չի, մենք չենք թողնելու, որ այն անցկացնեք այստեղ»,- ասաց փոխոստիկանապետը՝ նշելով, որ ժամանակ է տալիս՝ նստացույցի վայրը փոխելու մասին մտածելու համար:

Շարժման անդամները նշեցին, որ նստացույցի մասնակիցների թիվը չի գերազանցում 100-ը, այդ պատճառով նախապես չեն իրազեկել նստացույցի մասին: Նրանք Օսիպյանին զգուշացրին, որ թույլ չտալու դեպքում կդիմեն քաղաքացիական անհնազանդության։

Հանրապետության հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք պատ են կազմել հրապարակի գորգի մոտ, որտեղ, ըստ նախապես հայտարարվածի, շարժումը պետք է նստացույց անցկացներ:

Ակտիվիստները որպես քաղաքացիական անհնազանդության ակտ` Վազգեն Սարգսյան–Նալբանդյան խաչմերուկի հետիոտնային անցումով անընդհատ հետուառաջ են անում` գոռալով «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը», ինչը խցանման պատճառ է դարձել։ Օսիպյանի հրահանգով` երթեւեկությունն այդ հատվածում կարգավորում են ոստիկանները, որպեսզի ապահովեն հետիոտների անվտանգությունը։ Քիչ առաջ նույնիսկ տուգանեցին մի վարորդի, որը ճանապարհ չէր տվել Դավիթ Սանասարյանին։

Նշենք, որ շարժումը հայտարարել է, որ այսօրվանից 72–ժամյա նստացույց է սկսում։ Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցները իրազեկման  ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի առաջին ալիքը նախաձեռնած եւ օրեր շարունակ նույն պահանջով Բաղրամյան պողոտան փակած «Ոչ թալանին» նախաձեռնությունը մերժել է նստացույցին միանալու առաջարկը։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չչեղարկի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից սկսելու են մի շարք բողոքի ակցիաներ: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաև փողոցներ են փակելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ