«Թալիբան» շարժման գրոհայինները իրենց վերահսկողությունն են հաստատել Աֆղանստանի Քունդուզ հյուսիսային նահանգի 80 գյուղերի վրա։ Այս մասին տեղեկացնում է TOLOnews լրատվական գործակալությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ թալիբների հարձակմանը զոհ է գնացել 14 խաղաղ բնակիչ, շատերը վիրավորվել են։ Հարյուրավոր ընտանիքներ լքել են իրենց տները եւ տեղափոխվել առավել խաղաղ շրջաններ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։