News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների նախագծով փորձ է արվում ավելի շատ լիազորություններ տալ վարչապետին։ Այս մասին հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Անդրադառնալով իշխող Հանրապետական կուսակցության՝ իշխանությունը վերարտադրելու ձգտմանը՝ նա նշեց, որ ցանկացած համակարգում, եթե բոլոր բարեփոխումները թղթի վրա մնան, իհարկե խախտումների հնարավորություն կա։ «Իհարկե ՀՀԿ-ն վերարտադրվելու ցանկություն ունի։ Նրանք հայտարարում են, որ դեռ երկար են քայլելու Մելիք Ադամյան փողոցով, որպեսզի ինչ-որ  բանի հասնեն։ Եթե Սահմանադրությունը մնա թղթի վրա, կլինեն այն խախտելու բոլոր հնարավորությունները։ Ինչո՞վ էր վատ ներկայիս Սահմանադրությունը, ինչո՞վ այն թույլ չէր տալիս պայքարել կաշառակերության ու օլիգարխների դեմ եւ սոցիալական արդարության սկզբունք սահմանել»,- հարց է բարձրացրել Արամ Սարգսյանը։

Հարցին, թե ինչու են այդ դեպքում իշխանությունները գնում սահմանադրական բարեփոխումների, նա պատասխանեց, որ իրավիճակը որոշակիորեն փոխվել է. նախագահը չի կարող 3-րդ անգամ վերընտրվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ