News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Yahoo Travel   ճանապարհորդությունների հայտնի կայքը հոդված է հրապարակել Գյումրիում արդեն 75 տարի գործող վարսավիրանոցի մասին։

«Մինչ Բրուքլինի հիփսթերները փորձում են կրկնօրինակել ռետրո վարսավիրանոցների մթնոլորտը, այստեղ ամեն բան իրական է՝ վարսավիրները, կահավորումը, սարքավորումը, որոնք բոլորն անփոփոխ են մնացել տասնամյակներ շարունակ։ Կարմիր նստատեղերով աթոռներն այստեղ դրված են արդեն 50 տարի, իսկ գլխավոր վարսավիրն աշխատում է 60 տարի։ Խաչիկ Արիստակեսյանը 84 տարեկան է»,- գրում է հոդվածագիր Գրեգ Կերագյոզյանը։

Նրա խոսքով՝ նա պատահաբար էր հայտնվել այս արսավիրանոցում, եւ հայի համար, որը երբեք չի եղել այդ երկրում, այդ վարսավիրանոցը անկասկած կենդանի թանգարան էր, որն անփոփոխ է մնացել խորհրդային շրջանից ի վեր։ Սակայն վարսավիրանոցի գլխավոր հմայքը հենց իրենք՝ վարսավիրներն են, որոնք գիտեն Գյումրին այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք։ «Մինչ օրս վարսավիրանոցը մնում է ոչ միայն վայր, որտեղ հնարավոր է կտրել մազերը, այլ վայր, որտեղ կարելի է հանգստանալ՝ թերթ կարդալով, հանդիպել ընկերոջը, ծխախոտ ծխել, ուր  կարելի է գնալ որդու հետ, եւ որտեղ ծիծաղը  կարող է շարժել հին պատերը»,- գրում է հեղինակը։

Վարսավիրանոցը վերապրել է երկրաշարժը եւ չի փոփոխվել 1982թ. վերանորոգումից հետո։

Վարսավիրանոցի առաջարկած ծառայություններից հեղինակը որոշում է ընտրել սափրումը, որի դիմաց վարպետ Դավիթը ոչ մի կոպեկ չի վերցնում՝ չնայած հեղինակի խնդրանքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ