News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Շանսի-Նաիրիտ» հայ-չինական ձեռնարկությունը կաուչուկ է արտադրում, սակայն վնասով։ Այս մասին հուլիսի 28-ին՝ ՀՀ խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը, ով ձեռնարկության հայ համանախագահն է։ Գործարանի կապիտալում հայկական կողմի մասնաբաժինը կազմում է 40 տոկոս։

Ձեռնարկությունը գործում է 2010թ.-ից, եւ իր գործունեության գագաթնակետին էր հասել 2014թ, երբ արտադրում էր 20 հազար տոննա կաուչուկ։ Նախարարության տեղեկությունների համաձայն՝ դա կարող է կազմել ողջ Չինաստանում քլորոպրենային կաուչուկի մոտ կեսը։ Այդուհանդերձ, ստեղծման օրվանից գործարանը վնասով է աշխատում։ Պատճառները նույնն են, ինչ որ «Նաիրիտի» դեպքում՝ ինքնարժեքի եւ վաճառքի գների տարբերությունը։

Իհարկե արտադրության ծավալների հետ ինքնարժեքը նվազում էր, եւ 2014թ. մեկ տոննայի դիմաց կազմել էր 3900 դոլար, իսկ վաճառվում էր 3800 դոլարով։ «Գործարանը կարող է արդյունավետ աշխատել, եթե աշխատի 30 հազար տոննա նախագծային հզորությամբ։ Այդ ժամանակ նա կարող է մարել պարտքերը, իսկ պետությունը՝ դիվիդենտներ ստանալ»,- նշեց Իսայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ