News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր՝ հուլիսի 28-ին, հայտարարել է, որ կարող էր հաղթել 2016-ի նախագահական ընտրություններում, եթե երկրի սահմանադրությունը չսահմանափակեր իր առաջադրվելու իրավունքը:

«Կարծում եմ, որ ես բավական լավ նախագահ եմ, եւ եթե նորից առաջադրվեի, ապա կհաղթեի: Բայց ես դա անել չեմ կարող»,-ասել է Օբաման Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում իր ելույթի ժամանակ, որը հեռարձակել է BBC-ն:

Բարաք Օբաման քառօրյա այցով գտնվում է Աֆրիկայում: Նա այդ ընթացքում այցելել է Քենիա եւ Եթովպիա:

ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ մի շարք աֆրիկյան երկրների առաջնորդներ պետք է հեռանան իշխանությունից, ոչ թե այդ պաշտոնը պահեն մինչեւ կյանքի վերջը: Մասնավորապես, Օբաման հիշատակել է Բուրունդին, որտեղ նախագահական ընտրությունների, ըստ Օբամայի, «վստահություն չեն ներշնչում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ