News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները, ինչպես հայտարարել էին նախապես, այսօր հուլիսի 28–ի երեկոյան անցան անհնազանդության կտրուկ միջոցների` նախ 3 րոպեով նստեցին Տիգրան Մեծ պողոտայի` Կառավարության շենքին հարակից երթեւեկելի հատվածում, ապա`Ամիրյան–Կողբացի խաչմերուկում, որտեղից ոստիկանները նրանց քաշքշելով եւ ուժ կիրառելով դուրս բերեցին մայթ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները նորից փորձում են նստել Ամիրյան փողոցում, իրավիճակը լարված է, ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ անընդհատ վեճ ու հրմշտոց է բռնկվում։

Նշենք, որ շարժումը հայտարարել է, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս մոտենալ հրապարակի կենտրոնի գորգին։ Ակտիվիստները գիշերել են Հանրապետության հրապարակում։ Գիշերը խաղաղ է անցել, առավոտից վերսկսվել են ակտիվիստների անհնազանդության ակցիաները։

Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցներն իրազեկման ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաեւ փողոցներ են փակելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ