Հուլիսի 27-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երեւանի Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 65/1 տան դիմաց կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել վարորդին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ստացել է վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: