Ոստիկանության Նոյեմբերյանի եւ Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 23.05-ին, Երեւան քաղաքի ՀԱ Բ-2 թաղամասում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 22-ամյա Արման Դ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի /պետական սահմանն ապօրինի հատելը/ 2-րդ մասի հատկանիշներով: