ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումների գործընթացը:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես օգոստոսի 1-ից լոլիկի մթերումները կսկսվեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում եւ «Եվրոթերմ» ՓԲԸ-ի Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:
Օգոստոսի 3-ից սկսած` լոլիկի մթերումներ կիրականացնեն նաեւ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն եւ «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ Էջմիածնի պահածոների գործարանի տարածքում: