News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքական OdaTV կայքը սկանդալային տեղեկություն է հայտնել, թե Հաագայի միջազգային տրիբունալը հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի, վարչապետի, Ազգային հետախուզության ծառայության պետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:

Թուրքական կայքը պնդել է, թե Հաագայի տրիբունալը պատերազմական հանցանքների համար Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա մյուս թիմակից պաշտոնյաների դեմ հետաքննություն է սկսվել: Կայքը շեշտել է, որ Էրդողանի եւ մյուսների դեմ գործընթացը դեռեւս ուսումնասիրման փուլում է գտնվում, իսկ որպես կարեւոր ապացույցներից մեկը դիտարկվում է իսլամիստներին բեռնատարներով զենք տեղափոխելու բացահայտումը, որը տեղի էր ունեցել նախորդ տարի Ադանայում:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Ումիթ Օզդաղը խորհրդարանում եւս հայտարարել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներին աջակցելու համար Թուրքիայի նախագահի եւ նրա թիմակիցների դեմ Հաագայի տրիբունալում ուսումնասիրություն է սկսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած...
ՀԴԲ տնօրենը նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը կարող է «ոգեւորել» «ծայրահեղականներին» ԱՄՆ-ում եւ այլուր
Քրիստոֆեր Ռեյը նախազգուշացրել է...
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցները
«Սինոֆոբիան սրվել է, բազմաթիվ ասիացիներ չարամիտ հարձակումների են ենթարկվել...
ԱՄՆ-ում ծայրահեղական խմբավորումների սպառնալիքի մակարդակը մնում է բարձր
Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ որոշ դպրոցներ չեղարկել են դասերը եւ ինքնամեկուսացման հրամաններ արձակել։ Արդյունքում քննիչներին չի հաջողվել որեւէ պայթուցիկ գտնել։
Լավրովն աշխարհին կոչ է արել արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշով պառակտելու փորձերին
Անհրաժեշտ է համաշխարհային հանրության ակտիվ արձագանքը...
Գերմանիայում ավելացել է աջ եւ ձախ ծայրահեղականության հողի վրա կատարված հանցանքների թիվը
«Գերմանիայում քաղաքական հանցավորությունը, որի դրդապատճառ է քաղաքականությունը, զգալիորեն աճել է՝ 8,5 տոկոսով: Նույնիսկ եթե այդ հանցանքները կազմեն հանցանքների ընդհանուր թվի մոտ 1 տոկոս, այդ թվերը մեծ մտահոգություն են առաջացնում»,-հայտարարել է Զեեհոֆերը...
Ամենաշատ