Բահրեյնի իշխանությունները հայտարարել են, որ հուլիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության շրջանակներում, պարզել են պայթյունի կազմակերպությունների ինքնությունը: Նշվում է, որ արդեն մի քանի մարդու կալանավորել են, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով BNA գործակալությունը:
Կասկածյալների ձերբակալման մանրամասները չեն հրապարակվում, հաղորդում է Gazeta-ն:
Պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել հիմնականում շիաներով բնակեցված Սիտրա քաղաքի դպրոցից ոչ հեռու, մահացել է երկու ոստիկան, եւս 6 մարդ վիրավորվել է: