News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի օրը Մյանմարի իշխանությունները համաներել են 6966 մարդու, որոնց թվում կան նաև Չինաստանի քաղաքացիներ։ «Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ վերջիններս ցմահ դատապարտման էին ենթարկվել ապօրինի անտառահատման մեղադրանքով։

Համաձայն երկրի նախագահ Թեյն Սեյնայի համաներման մասին հրամանագրի, 210 արտասահմանցիների համաներում է շնորհվել, որոնցից 155-ը ներգաղթյալներ են Չինաստանից։ Նրանք Մյանմարի ու Չինաստանի սահմանային գոտում զբաղվում էին ապօրինի ծառահատմամբ, հաղորդում է «ՌԻԱ» նովոստի գործակալությունը։

Ապօրինի ծառահատմամբ  զբաղվող Չինաստանի քաղաքացիները ձերբակալվել են ս.թ. հունվարին։ Հուլիսին Չինաստանի ժողովրդական հանրապետության 153 քաղաքացի դատապարտվել են ցմահ բանտարկության։ Փաստաբանները «ՌԻԱ նովոստիին» հայտնել են, որ Մյանմարի օրենքների համաձայն, ցմահ դատապարտումը հավասարազոր է 20 տարվա։ Եվս երկու երիտասարդ դատապարտվել են 10 տարվա, իսկ մեկ կին էլ՝ 15 տարվա ազատազրկման։ Այդ կնոջը ներկայացվել է  թմրանյութերի հետ կապված մեղադրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ