News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրության նոր նախագծի 1-7-րդ գլուխներում հնարավոր են փոփոխություններ կատարվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

«Աշխատանքները շարունակվում են: Մենք ոչ միայն մյուս գլուխների վրա ենք աշխատում, այլեւ անդրադառնում ենք արդեն հրապարակված գլուխների վերաբերյալ հնչած կարծիքներին, քննադատություններին: Երբ ամբողջական նախագիծը լինի, կարծում եմ՝ փոփոխությունների կհանդիպեք: Մենք հենց մասնագետների կարծիքներն իմանալու համար էլ նախապես հրապարակել ենք այդ գլուխները»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

Սահմանադրության նոր նախագծի մնացած գլուխները, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն մինչեւ օգոստոսի 1-ը: Գագիկ Ղազինյանը նշեց, որ ծրագրով այդ ժամկետն է նշված եւ իրենք ամեն ինչ անում են այն իրագործելու համար:

Նշենք, որ հուլիսի 15-ին հրապարակվել են Սահմանադրության նոր նախագծի 1-7-րդ գլուխները: Նոր նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ