News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Ռեյունյոն կղզում հայտնաբերված օդանավի բեկորները «Բոինգ 777»-ինն են: Այս մասին հայտնել է ֆրանսիական BFM լրատվական հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը նշել է , որ «այս պահին պարզ չէ, արդյոք խոսքը մալայզիական անհետացած «Բոինգի» մասին է, թե մեկ ուրիշ օդանավի»։

Ավելի վաղ ԱՄՆ ավիացիայի ներկայացուցիչները, ուսումնասիրելով այդ առարկայի լուսանկարը, հայտարարել են, որ շատ հավանական է, որ այն պատկանում է անցած տարվա մարտին անհետացած օդանավին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բեկորը, որն ալիքները ափ էին դուրս բերել, կամ ֆլապերոն է, կամ էլ էլերոն փակիչ։ Այս տեղեկությունը հաստատել են նաեւ «Բոինգ» ընկերության աշխատակիցները՝ լուսանկարին ծանոթանալուց հետո։ Գտածոն կարող է լույս սփռել մալայզիական օդանավի առեղծվածային անհետացման վրա։ Այն ուսումնասիրելու նպատակով շտապ Ռեյունյոն կղզի են մեկնել ֆրանսիացի փորձագետները։

Մալայզիական «Բոյինգ-777»-ը անցած տարվա մարտի 8-ին դուրս էր եկել Կուալա Լումպուրից եւ ուղեւորվել Պեկին, բայց դրանից մոտավորապես երկու ժամ հետո անձնակազմի հետ կապը կորել էր, ու օդանավն անհետացել էր ռադարների էկրաններից։ Սկզբնական ժամանակաշրջանում որոնումները իրականացվում էին Հարավչինական ծովում եւ Մալաքքի նեղուցում։ Որոնման գործողություններին մասնակցել է 26 պետություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ