News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2015 թվականի հուլիսի 22-ին «Արդշինբանկ» ՓԲԸ առաջինը Հայաստանի մասնավոր հատվածում թողարկել է եվրոպարտատոմսեր (RegS/144A ֆորմատներով): Ba3 վարկանիշ (ըստ Moodys-ի) եւ B+ վարկանիշ (ըստ Fitch-ի) ստացած այդ եվրոպարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 100 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը 2020 թվականին:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ եվրոպարտատոմսերը ցուցակված են Իռլանդիայի ֆոնդային բորսայում (Irish Stock Exchange), իսկ քլիրինգն իրականացվում է Euroclear եւ Clearstream-ի համակարգերում:

Նոր, 5 տարվա երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավումն Արդշինբանկին հնարավորություն է տալիս առաջարկել իր հաճախորդներին ավելի երկարաժամկետ վարկային միջոցներ ու օգտվել աճի հնարավորություններից՝ ամրապնդելով բանկի մրցակցային առավելությունները Հայաստանի բանկային շուկայում:

Թողարկմանը զուգահեռ իրականացվել է «թույլտվության ստացման» (consent solicitation) գործողությունը, որով բանկի կողմից 2014 թվականի դեկտեմբերին թողարկած 75 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի պայմանները համապատասխանեցվել են նոր եվրոպարտատոմսերի թողարկման պայմաններին: Թույլտվության ստացման բանկի առաջարկությանը կողմ են քվեարկել ներդրողների ձայների 100%: Ի լրումն, Արդշինբանկն առաջարկել է նախկինում թողարկված 75 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի ներդրողներին վաղաժամկետ մարել դրանք եւ/կամ ձեռք բերել (տեղափոխվել) իր նոր թողարկված եվրոպարտատոմսերը: Բարձր՝ 80% տեղափոխման գործակիցը մեկ անգամ եւս փաստեց ներդրողների բարձր վստահությունը Արդշինբանկի ֆինանսական կայունությանը:

Բանկն իրականացրել է մանրամասն մշակված մարքեթինգային արշավ Լոնդոնում, Ցյուրիխում, Նյու Յորքում ու Բոսթոնում՝ հնգօրյա ներկայացումներին գրավելով ավելի քան 35 ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը:

Եվրոպարտատոմսերի թողարկումն իրականացվել է J.P.Morgan Securities plc. ներդրումային բանկի օժանդակությամբ, որն եղել է թողարկման միակ կառավարիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ