News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Ռամեշվարամ քաղաքում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ վերջին հրաժեշտը տալու երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Քալամային։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

Քալամը վախճանվել էր հուլիսի 28-ի երեկոյան սրտի կաթվածից։ Նրան հիվանդանոց էին տեղափոխել Շիլոնգի Մենեջմենթի հնդկական ինստիտուտից, որտեղ նա դասախոսություն կարդալիս ուշագնաց էր եղել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քալամին հուղարկավորել են հայրենի Ռեմեշվարամ քաղաքում պետական կարգով, զինվորական շուքով։ Հուղարկավորությանը ներկա են եղել երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, նրա նախարարները եւ հայտնի քաղաքական գործիչներ։

Նահանգի ղեկավարությունը հուլիսի 30-ը հանգստյան օր է հռչակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ