News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը Ադրբեջանի ղեկավարության ավտորիտարիզմի հերթական դրսեւորումն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, իրավիճակը պետք է դիտարկել լայն ենթատեքստով. «Freedom House» միջազգային կազմակերպությունն արդեն Ադրբեջանը համարում է կայուն ավտորիտարիզմի երկիր: «Ադրբեջանում իշխող ռեժիմը իր ժողովրդի համար այլ առանցք չի գտել, քան հայերի նկատմամբ ատելությունն է: Այստեղից էլ հայհոյանքներն ուղղված միջազգային կազմակերպություններին, որոնք կասկածվում են հայերին համակրելու մեջ: Պետք է արտաքին թշնամու կերպար ստեղծել, որպեսզի այդ կերպարի վրա դնել երկրում խնդիրների առկայության համար իրենց մեղքը»,-հավելել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Բաքուն նամակ է հղել ԵԱՀԿ շտաբ-բնակարան, որտեղ տեղեկացրել է Բաքվում այդ կազմակերպության ներկայացուցչության փակման մասին: Ավելի վաղ՝ 2013-ին, Բաքվում ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակը նվազեցվել էր եւ հասցվել համակարգողի կարգավիճակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ