News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2015 թ վերջը Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի ստուգումների թիվը կտրուկ կկրճատվի։ Համապատասխան որոշման նախագիծն, այսօր՝ հուլիսի 30-ին, Կառավարության նիստի ժամանակ  ներկայացրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Մինչեւ 2016 թ․ հունվարի մեկը փոքր ու միջին բիզնեսի ստուգումները (բացառությամբ հարկային եւ մաքսային) հնարավոր կլինի անցկացնել միայն պետական ու ՏԻՄ կազմակերպություններում եւ 100 տոկոսով պետական եւ ՏԻՄ ընկերություններում։ Մասնավոր ընկերություններում ստուգումներ կանցկացվեն միայն Քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում։ Սննդամթերքի անվտանգությունը ստուգելու նպատակով ստուգայցեր կկազմակերպվեն նաեւ մասնավոր դպրոցներում ու մանկապարտեզներում։ Ստուգումներ հնարավոր է անցկացնել նաեւ հասարակական անվտանգությանը, մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաեւ պետությանը սպառնացող վտանգների դեպքում, բայց միայն վարչապետի գրավոր համաձայնությամբ՝ պետական կառույցների ներկայացրած հայտարարությունների   ուսումնասիրության հիման վրա։

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլոր նախարարներին հանձնարարել է հետեւել որոշման կատարմանը։ Ստուգումների թիվը կրճատելու նպատակով անհրաժեշտ է նաեւ վերանայել ռիսկերի սանդղակը։ «Մյուս կողմից էլ, տնտեսվարող սուբյեկտներին  կոչ եմ անում բարեխղճորեն կատարել իրենց պարտավորությունները»,- հայտարարել է վարչապետը։ Ստուգումների համարժեքությանը վերաբերող ցանկացած  բողոք  կքննարկվի Կառավարությունում եւ վարչապետին առընթեր վերահսկիչ ծառայությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ