News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Արմավիր» բժշկական կենտրոնում հունիսի 16-ին մահացած ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի տանն օգտագործված սննդամթերքում չեն հայտնաբերվել այն ինֆեկցիայի բացիլները, որոնցից, ըստ դատաբժշկական փորձաքննության, երեխան մահացել է: Այս մասին NEWS.am-ին ասաց երեխայի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Դատասննդաբանական փորձաքննության եզրակացությունն ենք ստացել: Հետազոտվել է փոքրիկի տան այդ օրվա կաթնամթերքը, մսի խորովածը, մյուս ուտելիքները: Այն ինֆեկցիայի բացիլները, որից իբր մահացել է երեխան, սննդի մեջ չեն հայտնաբերվել»,- ասաց Արթուր Սաքունցը՝ նշելով, որ իրենք պահանջել են համալիր դատաբժշկական փորձաքննությումբ պարզել նաեւ, թե որտեղից է առաջացել ինֆեկցիան, որից երեխան մահացել է:

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց երեխայի տատիկը՝ Կարինե Հովհաննիսյանը, իրենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ երեխայի մահվան իրական պատճառը բացահայտվի: Մահվան մեջ «Արմավիր» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանին մեղադրող հարազատները շարունակում են պնդել, որ բացառվում է՝ երեխան ինֆեկցիոն տոքսիկ շոկից մահանար:

«Ես անձամբ եմ լսել, որ վերակենդանացման բաժնի բժիշկը բժշկուհուն ասաց՝ ես ի՞նչ անեմ, երեխան մահացել է, ամբողջ թոքերը ջրի մեջ ա: Բժիշկն ինձ էլ ասեց, որ թոքերը ջրի մեջ են, երբ որ ես թեքվեցի, իրեն ասացի՝ մի բան արեք, փրկեք երեխուն»,- ասաց տիկին Կարինեն:

Նշենք, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ երեխան մահացել է ինֆեկցիոն տոքսիկ շոկից, որը հետեւանք է սուր աղիքային «Սալմոնելլիոզային եւ Ստաֆիլոկոկկային» ինֆեկցիայի, որը մահվան պատճառի հետ ուղղակի պատճառական կապի մեջ է գտնվում:

Նշենք, որ ըստ երեխայի տատիկի, որը մահվան պահին ու դրանից առաջ երեխայի կողքին է եղել, փոքրիկին մահվանից մոտ տասը րոպե առաջ բժշկուհու հսկողությամբ ստամոքսի լվացում են արել, սակայն օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել: Հարազատները ենթադրում են, որ ջուրը երեխայի թոքերն է լցվել ստամոքսի փոխարեն:

Բժշկուհին երեխայի մահվան մեջ իր մեղքը չի տեսնում:

Հիշեցնենք, որ երեխան Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր ընդունվել հունիսի 16-ի կեսօրին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր  հաջողվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ