News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առափնյա պահակազորը բացել է Greenpeace-ի ակտիվիստների կողմից փակված ճանապարհը, որից հետո Fennica սառցահատը ուղևորվել է Արկտիկա, որպեսզի  սարքավորումներ հասցնի Shell ընկերության՝ Չուկոտյան ծովում գտնվող հորատող նավակազմին։

Ավելի վաղ Անկորիջայի դատարանը Greenpeace-ի ամերիկյան բաժանմունքին տուգանել էր 2․5 հազար դոլարով՝ Fennica սառցահատի շրջափակման յուրաքանչյուր ժամի համար։

Չորեքշաբթի առավոտյան ավելի քան 10 ակտիվիստներ ալպինիստական  սարքավորումների օգնությամբ կախվել էին քաղաքային կամուրջներից մեկից , որպեսզի խանգարեն Fennica սառցահատին ՝ Փորթլենդ քաղաքի նավահանգստից ծով դուրս գալ։ Ակտիվիստների մեկ խումբ էլ նավակներով էր հերթապահում Ուիլլամեթ գետի վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով՝ Greenpeace-ի ակտիվիստները բողոքում էին Ալյասկայի ափերից ոչ հեռու՝ Չուկոտյան ծովում, երկրաբանական -հետազոտական աշխատանքներ սկսելու ծրագրերի դեմ։ Ինչպես հավաստիացնում են բնապահպանները՝ եթե  Shell ընկերությունը հորատման աշխատանքներ սկսի, մեծ է հավանականությունը, որ այս տարածքում մեծ քանակությամբ  նավթ կթափվի ծովը, ինչից  շատ կտուժեն կետերի, սպիտակ արջերի ու ծովափղերի պոպուլյացիաները։

Royal Dutch Shell նավթային ընկերությունը մակերեսային հորատման թույլատվություն է ստացել ԱՄՆ իշխանություններից ու ծրագրում էր արդեն այս ամառ սկսել աշխատանքները։ Սակայն առանց այն սարքավորումների, որոնք պետք է տեղ հասցներ սառցահատ նավը, Shell-ը չի կարողանա սկսել աշխատանքները։ Մինչդեռ հոկտեմբերին Արկտիկայում ավարտվում է հորատման աշխատանքների անցկացման սեզոնը։

Նախնական հաշվարկներով Չուկոտյան ծովի շելֆի տակ՝ Ալյասկայի հյուսիս-արևմտյան ափի մոտ, մոտավորապես 15 մլրդ բարել նավթ կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ