News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ոչ բոլոր արտոնություն ունեցողներն են տեղյակ դեղամիջոցների՝ իրենց հասանելիք  զեղչերից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ միջին տարիքի մարդիկ առավել վատ են տեղեկացված, քան տարեցները:

Պիպոյանը հիշեցրել է, որ դեղամիջոցների զեղչային բաշխումը կարգավորվում է  կառավարության 2006 թվականի որոշմամբ: Ըստ այդ որոշման, անվճար դեղամիջոցներ են տրամադրվում 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներին, հաշմանդամը երեխաներին, պատերազմի վետերաններին եւ նրանց հավասարեցված անձանց, առանց ծնողական խնամքի երեխաներին, բազմազավակ ընտանիքների երեխաներին (4 եւ ավելի անչափահաս երեխաներ), զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հաշմանդամներ ունեցող ընտանիքի երեխաներին, մինչեւ 7 տարեկան երեխաներին:

Դեղամիջոցները 50 տոկոս զեղչով տրամադրվում են 3-րդ խմբի հաշմանդամներին, Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին, միայնակ թոշակառուներին, այն ընտանիքներին, որտեղ թոշակառուների խնամքի տակ երեխաներ կան, միայնակ մայրերի երեխաներին: Թոշակառուներին (որոնք ընդգրկված չեն այլ խմբերում) դեղամիջոցները տրամադրվում է 30 տոկոս զեղչով:

Նշենք, որ այս արտոնությունները նախատեսված են ամբուլատոր-պոլիկլինկական հաստատությունների միջոցով ձեռք բերվող դեղամիջոցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ամենաշատ