Apple ընկերությունը սեպտեմբերին նոր iPhone-ի հետ միասին կներկայացնի հաջորդ սերնդի Apple TV-ն, հայտնում է variety.com-ը։ Apple TV-ն կունենա iPhone 6-ի եւ iPhone 6 Plus-ի A8 պրոցեսորը եւ ավելի մեծ ներդրված հիշողության հնարավորություն, փոխանցում է Gazeta-ն։
Բացի այդ Apple TV-ն կունենա բարելավված օպերացիոն համակարգ, որը կապահովի App Store, Siri ձայնային օգնական եւ «խելացի տան» հեռակառավարում։