News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեն պահանջել է, որ ԱՄՆ-ն արտահանձնի որսորդ Ուոլթեր Փալմերին, ով ապօրինաբար սպանել է Սեսիլ մականունով հանրահայտ առյուծին։ Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների ու կլիմայի պաշտպանության նախարար Օփփա Մուչինգուրին հայտարարել է․ «Մենք իրավասու իշխանություններից  պահանջում ենք որսորդին արտահանձնել Զիմբաբվեին, որպեսզի նա կանգնի դատարանի առջեւ իր կատարած հանցագործությունների համար»,-հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Զիմբաբվեում սկսվել է Խվանգե ազգային պարկի Սեսիլ առյուծի սպանության գործով երկու մեղադրյալների  դատավարությունը։ Խվանգե քաղաքի դատարանի առաջ են կանգնել Զիմբաբվեի քաղաքացիներ Տեո Բրոնկհորստը ու Օնեստ Նդլովուն, ում ամերիկացի ունեւոր որսորդ Ուոլթեր Փալմերը 50 հազար դոլար էր վճարել, որպեսզի նրանք պահպանվող տարածքից դուրս հանեին երկրի ամենանշանավոր առյուծին ու նրան սպանելու հնարավորություն տային։ Նրանց ներկայացվել է մեղադրանք որսագողության համար։ Այս իրադարձությունը սոցցանցերում վրդովմունքի փոթորիկ եւ քննադատությունների տեղատարափ  է առաջացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ