News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով արգելվել է Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել խաղողի 1500 հատ արմատակալներ (տնկիներ). խմբաքանակը վարակված է եղել ֆիլոքսերայով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով՝ չնայած, որ ուղեկցող փաստաթղթերը հավաստել են արմատակալները ֆիլոքսերայից զերծ գոտում աճեցվելու եւ դրանցում վնասակար օրգանիզմների բացակայության մասին: Հաշվի առնելով, որ բեռի կարանտին բուսասանիտարական վիճակը չի համապատասխանել ինչպես ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկատվությանը, այնպես էլ ՀՀ տարածք ներմուծվող կարանտին բուսասանիտարական պահանջներին՝ հուլիսի 31-ին տնկիները ոչնչացվել են օրենսդությամբ սահմանված կարգով:

Հիշեցնենք, որ ամսվա սկզբին Ծառայությունը սահմանից Ֆրանսիա էր հետ ուղարկել տնկիների մեկ այլ խմբաքանակ` 6000 հատ, կրկին ֆիլեքսերայով վարակված լինելու պատճառով:

Ֆիլոքսերան (Viteus vitifoliae Fitch) վնասատու է՝ այսօր տարածված աշխարհի խաղողագործական գրեթե բոլոր երկրներում, հայրենիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որտեղից Ֆրանսիա է բերվել տնկանյութի հետ եւ 1868թ. նկարագրվել որպես խաղողի վազի վնասատու: Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1926թ. նախկին Նոյեմբերյանի շրջանում. ներկայումս նկատվում է միայն հանրապետության հյուսիս-արեւելյան գոտում: Բույսերի պաշտպանության եվրոպական եւ միջերկրածովյան կազմակերպության տվյալների համաձայն (1997թ.) Եվրոպայի համար կարանտին նշանակություն ունեն ավելի քան 300 տեսակ վնասատուներ, հիվանդություններ եւ մոլախոտեր:

Տպել
Ամենաշատ