News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը որոշել է 116 միլիոն եվրո տրամադրել Թունիսին ՝ անվտանգության ոլորտի ամրապնդման  եւ սոցիալ-տնտեսական ու տարածաշրջանային զարգացման նպատակներով, ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում։

Ինչպես նշված է փաստաթղթում՝ Թունիսում մարտին ու հունիսին կատարված ահաբեկչություններից հետո ԵՄ –ն պատրաստ է «ավելացնել Թունիսին տրամադրվող օգնությունը»։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտնել էր, որ 2015 թ Թունիսին տրամադրվելիք օգնությունը կկազմի գրեթե 290 միլիոն եվրո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«ԵՄ-ն հաստատել է Թունիսին հատկացվելիք օգնության տարեկան փաթեթի առաջին մասնաբաժինը՝ 116․8 միլիոն եվրոյի չափով։ Այն կուղղվի անվտանգության ոլորտի ամրապնդմանը եւ սոցիալ տնետսական ու տարածաշրջանային զարգացման աջակցմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

ԵՄ դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ «ուժեղ եւ ժողովրդավարական Թունիսը կարեւոր է եվրոպական հարեւանների կայունության տեսակետից»։ «Մեր համագործակցության աշխուժացումը ԵՄ գլխավոր առաջնայնություններից մեկն է , ինչը պարզ երեւում է ԵՄ օգնության առաջին փաթեթի արագ ընդունումից»,- նշել է Մոգերինին, որի խոսքերը մեջբերված են հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ