News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի Սիմոն Վրացյան փողոցի բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանը կանաչապատելու փոխարեն ասֆալտապատել է փողոցի՝ նախկին խոտածածկ  տարածքը: Բնակիչներից Սամվել Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տարածքն ասֆալտապատել են երկու օր առաջ:

«Սովետական տարիներին այդ տարածքում գազոն էր ՝ ծաղիկներով, կանաչով: Տարիներ հետո տարածքի ծառերը քիչ-քիչ հատեցին, որոշ մասն էլ չորացավ: Հիմա փոխարենը ծառ տնկեն, կանաչապատեն, օդ լինի շնչելու, մի քանի օր առաջ բերեցին, գրունտ լցրին ու ասֆալտապատեցին»,- ասաց Սամվել Սարգսյանը:

Վրացյան փողոցում՝ ասֆալտապատված տարածքի հարեւանությամբ, սեփական տներ են, որոնցից մեկում էլ բնակվում է Սամվել Սարգսյանը: Տարածքը գտնվում է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ, որտեղ օգոստոսի 2-ին կայանալու է Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությունը:  Բնակիչները ենթադրում են, որ տարածքն ասֆալտապատել են արարողությանն ընդառաջ տարածքը մաքրելու, հետո այն վճարովի ավտոկայանատեղի դարձնելու համար:

«Ցուցադրելու համար են անում, թե մենք ասֆալտապատ քաղաք ունենք, բայց դրա համար պետք է գազոնն ասֆալտապատե՞ին կանաչապատելու փոխարեն: Հետո էլ ժամը 500 դրամով կայանատեղի կսարքեն ու փող կաշխատեն»,- ասաց Սամվել Սարգսյանը:

Ասֆալտապատված տարածքի հարեւանությամբ աշխատող տղամարդկանցից մեկը, ընդհակառակը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն ու տարածքում աշխատողներին դուր է գալիս ասֆալտապատված տարածքը, քանի որ նախկինում այնտեղ միայն հող էր եւ տարբեր տեսակի աղբ էր թափված:

Բնակիչները որեւէ պատկան մարմնի դեռ չեն դիմել: Քաղաքապետարանից մեզ խոստացան պարզաբանում  տալ՝ տարածք այցելելուց եւ խնդիրն ուսումնասիրելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ