News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստան-Միացյալ ազգերի կազմակերպություն. 2016-2020 թթ. Զարգացման աջակցության ծրագիր»-ը: Փասաթղթուղը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետտոն:

Ծրագրի ստորագրման արարողության ընթացքում Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ է նշել, որ Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործում, մասնավորապես՝ համընդհանուր տարրական կրթության ապահովման, մանկական մահացության կրճատման, մայրական առողջության բարելավման եւ մալարիայի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ այլ հիվանդությունների դեմ պայքարի մասով Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մեծապես կարեւորում է «Հետ–2015» զարգացման օրակարգը եւ կայուն զարգացման նպատակները, ինչպես նաեւ պատրաստակամ է՝ այս տարվա սեպտեմբերին դրանց ընդունումից հետո, ազգայնացնել ու ձեռնամուխ լինել այդ նպատակների կատարմանը: «Այսօր մենք հավաքվել ենք նաեւ նշանավորելու Հայաստան–ՄԱԿ համագործակցության նոր փուլի սկիզբը: ՄԱԿ-ի զարգացման օժանդակության 2016-2020 թվականների շրջանակային փաստաթուղթը հանդիսանում է Հայաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ առաջիկա հինգ տարիների համար համագործակցության ուղեցույց: Հայաստան-ՄԱԿ զարգացման ոլորտի համագործակցության ակնկալվող յոթ հիմնական «արդյունքները», միասնաբար սահմանվել են ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան թիմի եւ քաղաքացիական հասարակության կողմից: ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի հիմքում են նաեւ հինգ ծրագրային սկզբունքներ՝ մարդու իրավունքների պաշտպանություն, կանանց եւ տղամարդկանց հավասարություն, շրջակա միջավայրի կայունություն, արդյունքներին միտված կառավարում եւ կարողությունների զարգացում»,- ասելէ  Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այս փաստաթուղթն իր մեջ ներառում է այն ոլորտները, որոնք նախանշված են ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում, որը ՀՀ կառավարությունն ընդունել է 2014 թվականին: Վարչապետի խոսքով՝ այն թվով երրորդն է նման ձեւաչափով՝ 2005-2010 եւ 2010-2015 թվականների համար կազմված փաստաթղթերի շարքում, եւ, ինչպես իրեն են զեկուցել, նախորդ 2 հնգամյակային փաստաթղթերի ամփոփումը ցույց է տվել, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հասարակական կյանքի մի շարք ոլորտներում: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ստորագրվող փաստաթուղթը նույնպես իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի բնակչության բարեկեցության ապահովման գործում:

Իր հերթին, Բրեդլի Բուզետտոն նշել է, որ այս փաստաթութը կազմում է Հայաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցության շրջանակը եւ արտացոլում  փոխգործակցության տեսլականը: «Տեղին է, որ ստորագրման այս արարողությունն անցկացվում է Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստից հետո, որի ժամանակ առաջընթաց արձանագրեցինք մեր նպատակների իրականացման ուղղությամբ: Այս ծրագիրը ՄԱԿ-ի օժանդակությունը պլանավորելու ռազմավարական գործիքն է: Փաստաթուղթը հանդիսանում է ՀՀ  կառավարության, Քաղաքացիական հասարակության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ աշխատանքի արգասիքը: Ծրագիրը ճանաչում է Հայաստանի արձանագրած առաջընթացը, արձանագրում նորարարական լուծումներ՝ ի պատասխան ՀՀ-ի առջեւ ծառացող մարտահրավերների»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

Հնգամյա ծրագրի բյուջեն կազմում է 119 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ