News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կօգնի ուժեղացնել վերահսկողությունը ԼՂ հակամարտության գոտում հրադադարը պահպանելու համար: Այս մասին Վաշինգթոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Ինչպես Վաշինգթոնից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Վաշինգթոնում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Ամերիկայի հայկական համագումարի եւ ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչները: Տոնոյանի խոսքով, Վաշինգթոնում պաշտպանական եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչներն իր հետ հանդիպումների ժամանակ ընդգծել են, որ ԱՄՆ-ը չափազանց շահագրգիռ է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանմամբ եւ պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ գոտում վերահսկողությունն ուժեղացնելու հարցում:

«Ինչպես Պենտագոնում, այնպես էլ Պետքարտուղարությունում ընդգծվել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել միջոցառումները, որոնք կնպաստեն խաղաղության պահպանմանը: Դրանք նախեւառաջ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներն են: Հրադադարի խախտման կանխարգելիչ միջոցառումների առումով, հսկայական դեր է խաղում հետաքննությունների մեխանիզմների ստեղծումը»,-նշել է Տոնոյանը:

Նրա խոսքով, միջազգային դիտորդներին պետք է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն անցկացնելու մանդատ տրվի, որն իր մեջ ներառում է մեծ լիազորություններ, ինչպես նաեւ միջազգային դիտորդների հովանու ներքո սահմանին ու զինված ուժերի շփման գծում հատուկ ցուցիչներ տեղադրելու հնարավորություն, որը սթափեցնող ազդեցություն կունենա:

ՀՀ պաշտպանության փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը չի ցանկանում եւ թույլ չի տա պատերազմ: «ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուխում: Ռազմական ճանապարհով հարցն արդեն լուծվել է»,-հավելել է նա:

Անդրադառնալով ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության այլ ոլորտներին, Տոնոյանը նշել է երեք հիմնական ուղղություն. Նախ ԱՄՆ-ը կշարունակեն աջակցել ՀՀ պաշտպանական ոլորտում ընթացող բարեփոխումներին, երկրորդ՝ ԱՄՆ-ը կաջակցի հայ խաղաղապահներին Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում, իսկ ապագայում հնարավոր է նաեւ Մալիում: Բացի այդ, Հայաստանը պարտավորվել է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողությունների համար առանձին պրոֆիլային գումարտակներ տրամադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ